Հոլանդիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կարող է ունենալ

Հոլանդիայի ազգային հավաքականը շուտով կարող է գլխավորել «Էվերթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:   54-ամյա մասնագետը հավաքական մարզելու մշտական փորձ չունի, չնայած այն փաստին, որ նա իր մարզչական կարիերան սկսել է Հոլանդիայի ընտրանու կազմում: 1997 թվականին նա եղել է Գուս Հիդինկի օգնականը:   «Կակաչների» առջև խնդիր է դրված դուրս գալ «ԵՎՐՈ-2020»-ի խմբային փուլ, այն բանից հետո, երբ նրանք ձախողեցին «ԵՎՐՈ-2016»-ի և «ԱԱ-2018»-ի ընտրական մրցաշարերը: Կումանն առաջարկը ընդունելու դեպքում կփոխարինի Գուս Հիդինկին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.