
Իսպանիայի հյուսիսում գտնվող Լեոն քաղաքն ընտրվել է երկրի նոր գաստրոնոմիական մայրաքաղաք:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Լեոնն ընդգրված է «Սուրբ Հակոբոսի ճանապարհ» երթուղու կազմում, որով բազմաթիվ ուխտավորներ են անցնում: Ինչպես այդ ուղին, այնպես էլ քաղաքն ու համանուն նահանգը վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերում զբոսաշրջիկների շրջանում:
Աղբյուրը խորհուրդներ է նաև ներկայացնում, թե ինչ կարելի է համտեսել Իսպանիայի գաստրոնոմիական մայրաքաղաքում: Լեոնը հայտնի է իր երշիկեղենով, և առաջինն, ինչ պետք է ճաշակել տեղի արյունալի երշիկը (սև պուդինգ), որը պատրաստում են մեծ քանակությամբ սոխով: Այս ուտեստը պատրաստում են Իսպանիայի տարբեր շրջաններում, սակայն Լեոնում հատուկ բաղադրատոմսով է պատրաստվում՝ հացի փշուրներով, խոզի արյունով և պապրիկայով:
Լեոնցիների սեղանին դրվող ամենաավանդական ուտեստը սեսինան է՝ չորացրած տավարի խոզապուխտը, որը քիչ քանակությամբ յուղ է պարունակում և հարուստ է սպիտակուցով: Այս ուտեստը պատրաստվում է միայն Լեոնում:
Լեոնում արտադրում են ինչպես սպիտակ, այնպես էլ կարմիր գինիներ, որոնք, ինչպես և սեսինան, պաշտպանված են ծագումնաբանորեն: