«Հայկական ժամանակ». ՏԿՏՏ նախարարը հրահանգել է դադարեցնել Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը. որակը կասկածելի է

«ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ Հյուսիս-հարավ մայրուղու մի քանի հատվածներ կատարած այցի ժամանակ հրահանգել է դադարեցնել Թալին-Լանջիկ հատվածի բետոնապատում:   Նշված հատվածում շինաշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Վերջինս առանց կատարված աշխատանքների որակի թեստավորման, իրականացրել է ճանապարհի 1200մ բետոնապատում, այն դեպքում, երբ որպես թեստային փորձանմուշ անհրաժեշտ էր բետոնապատել 300մ ճանապարհահատված։   Նախարարը պահանջեց չշարունակել բետոնապատման աշխատանքները մինչև որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Եթե որակի լաբորատոր փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին, չինական ընկերությունը պետք է քանդի և նոր, որակով բետոնապատում իրականացնի։   Դեռ հայտնի չէ, թե ինչ եզրակացություն կտա փորձաքննությունը: Գուցե բետոնը որակյալ համարվի: Բայց Հյուսիս-հարավ մայրուղու արդեն շահագործվող որոշ հատվածներում բետոնը սկսել է քայքայվել»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ