Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականը դարձյալ անհույս պարտություն է կրել

Հոկտեմբերի 24-ին Հունգարիայի Բյուկ քաղաքում կայացել է մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի երրորդ տուրի Հայաստան-Հունգարիա հանդիպումը:   ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, մեր ընտրանին 5 անպատասխան գնդակ է ընդունել սեփական դարպասը:   Հունգարիայի Մ19 տ. աղջիկների հավաքականի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Էսթեր Չիգին, Բրիգիտա Պուլիսնսը (11 մ.), Էնիկո Մոլնարը և Աննա Յուլիա Չիկին, որը դուբլ է ձևակերպել:   Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով   1. Լենա Անդրիասյան 4. Նելլի Խալաթյան 5. Անի Կարապետյան (9. Հեղինե Չոփիկյան, 50) 6. Էմմա Բաբոյան 7. Նորա Եղյան 10. Ռիտա Մարի Գրիգորյան 11. Լուիզա Ղազարյան 14. Պայծառ Ասատրյան (ա) (19. Սաթենիկ Հովհաննիսյան, 86) 15. Աննա Դալլաքյան (8. Լիանա Ղազարյան, 63) 16. Մարիա Սախինովա 18. Գյուլնարա Սահակյան Պահեստայիններ. 12. Մարիամ Ցոլակյան 2. Գայանե Անտոնյան 3. Կարինե Սանոսյան 13. Կարինե Խաչատրյան 17. Գայանե Սարդարյան 20. Անյուտա Գալստյան:   Գլխավոր մարզիչ՝ Լիանա Հայրապետյան:   Հիշեցնենք` մինչ այս անցկացրած խաղերում մեր աղջիկները նախ 0:2 հաշվով պարտություն են կրել Շոտլանդիայի ընտրանուց, այնուհետև` 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն են կրել Թուրքիայից:
Մեկնաբանություններ