«Իրատես». Վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները

«Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել:   Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է «Մեծ Արևելքի» մասոնական օթյակը:   Ի դեպ, ըստ Աբբասի, Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրանկոմասոնական օթյակ: Ընդհանրապես մասոնների ու մասոնականության մասին շատ առասպելներ կան, որոնք շարունակում են այդպիսին մնալ, քանի դեռ այս օթյակները գաղտնիության քողով են պատված:   Ֆրանսիացի այս մասոնն էլ հայտարարեց, որ Հայաստանում ունեն ընկեր և եղբայր հայեր, դրա համար էլ ցանկացել են այստեղ ևս օթյակ բացել, սակայն ոչ ոք չգիտի, թե ովքեր են հայ մասոնները: Ո՛չ վերջիններս են բացահայտում իրենց ով լինելը, ո՛չ էլ տվյալ կառույցի ղեկավարներն են հստակ ու բաց խոսում իրենց աշխատանքի և հիմնադրման նպատակների մասին: Փոխարենն ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, թե աշխարհը «մասոններն են ղեկավարում»,-գրում է թերթը»:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ