Իրանը 23 տարվա ընթացքում 2,3 միլիոն աֆղանցի փախստական է ընդունել

Իրանը 1990-2013 թվականների ընթացքում ավելի քան 2,3 միլիոն աֆղանցի փախստական է ընդունել: Այդ մասին հայտարարել է Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությանը կից ներգաղթյալների զբաղվածության հարցերով գլխավոր վարչության տեղակալ Բահման Աբասին, հայտնում է IRNA գործակալությունը: Աբասիի խոսքով՝ Իրանը փախստականներ է ընդունել նաև Իրաքից, Պակիստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Հայաստանից և Թուրքիայից: Իրանի վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ աֆղանցի, պակիստանցի և իրաքցի փախստականները կազմում են Իրանում փախստականների մեծ մասը: Վիճակագրության համաձայն՝ Իրանում բնակվում է մոտ 1 մլն 584 հազ. փախստական Աֆղանստանից, 34.500-ը՝ Իրաքից և 14.320 փախստական Պակիստանից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.