Ինձ ձեռնտու է iPhone 8-ը. Apple-ի համահիմնադիրը մտադիր չէ iPhone X ձեռք բերել՝ վաճառքի մեկնարկին

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել է, որ մտադրություն չունի գնել iPhone X սմարթֆոնը վաճառքի մեկնարկի օրը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ նշելով, որ ամերիկյան ընկերության հերթական նորագույն սմարթֆոնի թողարկումը սպասվում է նոյեմբերի 3-ին: Ավելի վաղ Վոզնյակը ձեռք էր բերել iPhone-ի նոր մոդելը հենց վաճառքի առաջին օրը: «Ես կնախընտրեի սպասել և տեսնել: Ինձ ձեռնտու է iPhone 8-ը: Այն նման է iPhone 7-ին և iPhone 6-ին: Որոշ պատճառներով iPhone X-ը կլինի առաջին iPhone-ը, որը ձեռք չեմ բերի առաջին իսկ օրը: Սակայն կինս ձեռք կբերի: Այդ ժամանակ ես մոտ կլինեմ և կտեսնեմ արդյունքը»,- ասել է մասնագետը: Ինչպես նշվում է iPhone 8-ը պահանջված չլինելու ռեկորդներ է սահմանում: ԱՄՆ-ում iPhone 6S-ն ու 6S Plus-ն ավելի լավ են վաճառվում, քան iPhone 8 և 8 Plus մոդելները: Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր iPhone X-ի արտադրության խոչընդոտների մասին, որոնցից մեկը կապված էր դեպքի ճանաչման գործառույթի հավաքման հետ:
Մեկնաբանություններ