«Ժողովուրդ». ՍԴ-ն բացի մարտկոցներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից, պետբյուջեի միջոցներով գնել է նաև կոնյակ՝ 516.000 դրամի
«Հայաստանի պետական գերատեսչություններում բյուջեի միջոցներով կոնյակ գնելը դարձել է պարտադիր սովորություն: Հայտնի էր, որ պետբյուջեի հաշվին սովոր են կոնյակներ գնել Երևանի քաղաքապետարանը, Արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, և այլն: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ցանկում տեղ է գտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը: Պարզվում է, որ ՍԴ-ն բացի մարտկոցներից, արգելակման կոճակներից, բենզինից ու սոխուկներից, գնել է նաև կոնյակ՝ ընդհանուր 516 հազար դրամ արժողության: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն սեպտեմբերի 25-ին պայմանագիր է կնքել «Ագուլիս-Մեկ» ՍՊԸ-ի հետ և ձեռք բերել 60 հատ կոնյակ՝ մոտ 7200 դրամանոց: Այսինքն՝ կոնյակների համար ՍԴ-Ն պետական միջոցներից ծախսել է ավելի քան հազար ԱՄՆ դոլար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: