Ժամկետային զինծառայությունը 24 ամիս է. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր վերահաստատել է, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարը կարճ անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությանը, հայտարարեց, որ երկու տարի է ծառայությունը: Ըստ նրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը որոշ լրատվամիջոցների կողմից սխալ է մեկնաբանվել: «Ժամկետային զինծառայությունը 24 ամիս է», - ասաց Վ.Սարգսյանը: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.