Թրամփի երդմնակալությունից ի վեր 20 երկիր խզել կամ սահմանափակել է դիվանագիտական հարաբերությունները ԿԺԴՀ-ի հետ. KBS

2017 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր ԿԺԴՀ-ի հետ իր դիվանագիտական հարաբերությունները դադարեցրել կամ սահմանափակել է առնվազն 20 երկիր: Այդ մասին հայտնում է հարավկորեական KBS հեռուստաալիքը: «Թրամփի վարչակազմի աշխատանքի սկսվելուց ի վեր ԱՄՆ ջանքերի շնորհիվ աշխարհի առնվազն 20 երկիր խզել է դիվանագիտական հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ կամ նվազեցրել դրանց մակարդակը»,- նշում է հեռուստաալիքը: Լրատվամիջոցի տվյալներով՝ վերջերս այդ ցանկին են միացել ԿԺԴՀ-ի հետ ավանդաբար բարեկամական հարաբերություններ ունեցող Մյանման, Վիետնամը և Ուգանդան: «Բոլոր երեք երկրներն արտաքսել են Հյուսիսային Կորեայի դիվանագետներին, որոնք ներգրավված էին նաև օտարերկրյա արժույթ ստանալու համար անօրինական գործարքներ իրականացնող առևտրային ընկերությունների գործունեությանը»,- նշել է հեռուստաալիքը։ Նշվում է, որ Պորտուգալիան, որը նույնպես բարեկամական հարաբերություններ էր պահպանում ԿԺԴՀ-ի հետ, 42 տարվա ընթացքում առաջին անգամ դադարեցրել է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ավելի վաղ հյուսիսկորեացի դեսպաններին արտաքսել են Մեքսիկան, Պերուն, Իսպանիան, Իտալիան և Քուվեյթը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.