Երևանում և շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ է սպասվում. առաջիկա 5 օրվա եղանակը

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում` Երևան քաղաքում `    
Մեկնաբանություններ