
Նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը։
Այս մասին ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին ունեցած ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաև մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը»,– արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերն է մեջբերում ԱԳՆ մամուլի ծառայությունը: