ԵՄ-ում այսուհետ կթույլատրվի միջատներն օգտագործել սննդի մեջ

2018 թվականի հունվարի 1-ից օրինական ուժի մեջ է մտնում ԵՄ-ի «Նոր սննդամթերքների» մասին դրույթը, որով որոշ տեսակի ուտելի միջատներ բնորոշվում են որպես սննդամթերք: Ինչպես փոխանցում է Euromag-ը, նոր օրենքը հնարավորություն է տալիս եվրոպացիներին արտադրության և վաճառքի մեջ ընդգրկել նման տեսակի մթերքները: Այս մասին հայտարարվել է գյուղատնտեսության և սննդամթերքի համաշխարհային համաժողովում: Սակայն ինչպես նշվում է, նորույթը այնքան էլ մեծ հավանում չի ստացել հասարակության կողմից, հատկապես՝ Իտալիայում, որտեղ բնակիչների 54 տոկոսը դեմ է սննդի մեջ միջատներ կիրառելուն:
Մեկնաբանություններ