Գենետիկական պատճեն. բրիտանացի եռյակին տարբերում է միայն նրանց մայրը (լուսանկարներ)

Լիվերպուլում բնակվող Բեքի Ջո Ալենը զարմացել է՝ իմանալով, որ եռյակի մայր է դառնալու, իսկ երբ նրա որդիներ Ռոմանը, Ռոկոն և Ռոանը դուրս են գրվել ինտենսիվ թերապիայի պալատից, նրանց մորը սպասել է ևս մի անակնկալ: Երեխաներին տեսնողները միշտ նշել են նրանց անհավականան նմանությունը, և մայրը որոշել է ԴՆԹ տեստ անել: Արդյունքում պարզվել է, որ եռյակը բացարձակապես նույնական է գենետիկայի տեսանկյունից: 23-ամյա Ալենի խոսքով՝ երեխաների հատկանշական դիմագծերը և արտահայտվող բնավորությունը թույլ չեն տալիս իրեն շփոթել նրանց: «Երբ նրանք նորածին էին, բավական բարդ էր տարբերել մեկին մյուսից, սակայն ես երբեք չեմ շփոթել նրանց»,- պատմել է մայրը: Կնոջ խոսքով՝ երեքի հոնքերի արանքում ծննդանշան կա, սակայն Ռոմանի մոտ այն մի քիչ ավելի մուգ է, քան մյուսների մոտ, իսկ Ռոանը ծննդանշան ունի նաև ոտքի վրա: Դրանից բացի, երեխաներն ավագ քույր ունեն. Ինդիանան ընդհանրապես խանդոտ չէ և սիրում է իր կրտսեր եղբայրներին: Big Picture-ի հաղորդմամբ՝ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաները գենետիկորեն նույնական են: Այսպիսով՝ նրանք դարձել են Մեծ Բրիտանիայում գենետիկորեն նույնական եռյակների քիչ հայտնի դեպքերից ամենափոքրը, որոնք բեղմնավորվել են բնական ճանապարհով: Հայտնի է, որ նույնական եռյակներ ծնվում են, երբ բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է երկու անգամ: Առանց անպտղության բուժման կուրսի այսպիսի դեպքերի հավանականությունը կազմում է մեկը 60 հազարից մինչև մեկը 200 միլիոն դեպքի: Եթե երկվորյակները կամ եռյակները մեկ թաղանթ ունեն մոր արգանդում, նրանք նույնական (մոնոզիգոտ) են ստացվում, իսկ եթե ոչ, ապա նրանց ընկերքները (պլացենտա) չեն տարբերվում երկզիգոտ երկվորյակների ընկերքներից, և միայն ԴՆԹ անալիզն է կարող հաստատել դա:                    
Մեկնաբանություններ