Բժիշկները պատմել են 82-ամյա Ջիգարխանյանի առողջական վիճակի մասին

Թատրոնի և կինոյի սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը դեռ գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, նշում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է: Բժիշկների խոսքով՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակը միջին ծանրության էր: Հայտնի է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին՝ կնոջ հետ վիճաբանության հետևանքով առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծագած սկանդալը շարունակում է մնալ ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Օրերս 82-ամյա ամյա դերասանը խոսել է իրենից 44 տարով փոքր կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու բազմաթիվ խնդիրներից ևս մեկի մասին: Պարզվում է՝ նյութական հարցերից զատ՝ ամուսինները վիճել են ևս մի թեմայի շուրջ. Վիտալինան երազում էր մայր դառնալ ու տարեց դերասանից երեխա ունենալ: Մինչդեռ Ջիգարխանյանը կտրուկ դեմ էր դրան ու այդ մասին բազմիցս ասել է կնոջը: «Նա ինձնից երեխա էր ուզում: Բայց ես ինչպե՞ս կարող էի նման քայլի գնալ: Միայն արկածախնդիր մարդը կհամաձայնի 80 տարեկանում երեխա ունենալ»,-ասել է Ջիգարխանյանը НТВ-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն ավելի վաղ հայտնել էր ամուսնալուծվելու հստակ որոշման մասին: Նա կնոջը գող ու ստոր մարդ էր անվանել՝ պնդելով, որ երիտասարդ շիկահերը յուրացրել է իր ունեցվածքը՝ այդ թվում նաև բնակարանները: Սիրված դերասանի խոսքով՝ կինն ուղակի «հրեշ է», որին ինքը կփորձի մոռանալ: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարցազրույցներից մեկում հույս է հայտնել, որ դեռևս կարող է հարթել ամեն ինչ ու վերադարձնել ամուսնուն: Կնոջ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր են Ջիգարխանյանի ընկերները, որոնք ամուսնուն իր դեմ են տրամադրում:
Մեկնաբանություններ