Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Միքայել Մինասյանին և Րաֆֆի Մեգերյանին

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն: Նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին և «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլև պահպանվում ու զարգանում է: Երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված և հայրենասեր թիմ: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է և ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս: Նույն օրը Նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր և այս գործում կարևորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը: Միջոցառմանը և հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.