Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին Ադրբեջանը կընդգրկի «սև ցուցակում»

Ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցանկում՝ Արցախ այցելության համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է minval.az-ը: Հոկտեմբերին Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան ու Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հեռուստաշոուի նկարահանումների համար: Նա հարցազրույցներ է անցկացրել Շուշի քաղաքում, ճաշակել է ժենգյալով հաց, թթի օղի, խորոված և այլն։
Մեկնաբանություններ