«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի ծառայություններով հետաքրքրվում են երեք ակումբներ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարիերան շարունակելու երեք տարբերակ ունի:   Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Սա է պատճառը, որ արդեն այս ձմռանը 28-ամյա խաղացողը կարող է փոխել ակումբային գրանցումը:   Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Ինտերը» և Մադրիդի «Ռեալը»: Լրատվամիջոցները նշում են, որ կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն ամենամոտը «կարմիր սատանաներն» են: Ժոզե Մոուրինյուն անձամբ է ցանկանում իր թիմի կազմում տեսնել գերմանացի խաղացողին:
Մեկնաբանություններ