ԱՄՆ Պետքարտուղարն Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին երկխոսությամբ տարաձայնությունները լուծելու կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին երկխոսության օգնությամբ հակասությունները լուծելու կոչ է արել, հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: «Մենք խիստ անհանգիստ ենք այս ամենի հետ կապված: Մենք ընկերներ ունենք Բաղդադում և Էրբիլում: Մենք կոչ ենք անում երկու կողմերին երկխոսություն սկսել, բոլոր խնդիրներն այդպիսով կարող են լուծվել», - ասել է Թիլերսոնը: Իրաքի վարչապետն ի պատասխան ասել է, որ Իրաքի իշխանությունները չեն ուզում «երկրի որևիցե հատվածի համար» պայքարել:
Մեկնաբանություններ