ԱԺ-ն սկսել է հերթական քառօրյան, օրակարգում շուրջ 2 տասնյակ նախագիծ է, այդ թվում՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության» մասին նախագծերը (ուղիղ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ 2 տասնյակ օրենքի նախագծեր, որոնց հիմնական մասը ԱԺ քննարկման կներկայացվի երկրորդ ընթերցմամբ: Հերթական քառօրյա նիստի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկված հարցերից են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ կընդգրկվեն պարտադիր քննարկման ենթակա հետևյալ հարցերից նաև «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծերը: https://youtu.be/dWLVsGRmpfk
Մեկնաբանություններ