
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիներից մեկը կարող է հարստությունն ավելացնել ևս 26 մլն դոլարով։ Բրիտանացի փոփ երգչուհի Ադելին այդ գումարով պայմանագիր են առաջարկել Լաս Վեգասի խաղատուն-հյուրանոցներից մեկում ելույթների շարքի համար։ Նախատեսվում է, որ 29-ամյա Ադելը կանոնավոր կերպով համերգներ կտա The Wynn Hotel-ում ողջ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր շոուի համար ստանալով 500 հազարական դոլար։
Վերջին շրջանում հյուրանոցները ձգտում են «իրենցով անել» հայտնի երգչուհիներին։ Մրայա Քերին երգում է Caesars Palace-ում, Բրիթնի Սպիրսը՝ Planet Hollywood-ում։
Առաջարկի վերաբերյալ աստղի արձագանքը դեռևս հայտնի չէ։
Ներկայում Լաս Վեգասում ամենաբարձր վարձատրվող երգչուհին կանադուհի Սելին Դիոնն է, ով Caesar’s Palace –ում մեկ շոուի համար ստանում է 476 հազար դոլար։