
Ֆորմուլա 1-ի «Մերսեդես» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը դարձել է ԱՄՆ-ի Գրան Պրիի հաղթող: Բրիտանացու համար սա 9-րդ տիտղոսն է ընթացիկ մրցաշրջանում և 62-րդը կարիերայում:
Երկրորդն էր Սեբաստիան Ֆետելը «Ֆերարիից», եռյակը եզրափակել է Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից», սակայն ստացել է տուգանային հինգ վայրկյան, ինչի պատճառով տեղը զիջել է Կիմի Ռայկոնենին «Ֆերարիից» և զբաղեցրել չորրորդ տեղը: Հնգյակը եզրափակել է Վալտերի Բոտասը «Մերսեդեսից»:
Հեմիլթոնի և Բոտասի վաստակած միավորների շնորհիվ «Մերսեդեսը» վաղաժամ նվաճել է Կոնստրուկտորների Գավաթը:
Ինչ վերաբերում է Հեմիլթոնին, ապա նա անձնական հաշվարկում մեծացրել է միավորների տարբերությունը հետապնդող Ֆետելից՝ այն հասցնելով 66-ի: