Քեյն. Ցանկանում եմ դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: «Ցանկանում եմ դառնալ աշխարհում լավագույնը և անել այն, ինչն անում են այդ մակարդակի ֆուտբոլիստները: Ռոնալդուն և Մեսսին սահմանում են նշաձող, որին մյուսները փորձում են հասնել: Մարադոնան համարվում է պատմության լավագույն 10 ֆուտբոլիստներից մեկը, անչափ հաճելի էր նրան տեսնել «Լիվերպուլի» (4:1) հետ խաղի ժամանակ: Ես պետք է սովորեմ այդպիսի ֆուտբոլիստներից»,- Քեյնի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Մեկնաբանություններ