
Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի շփվել Ուկրաինայի ղեկավար Պյոտր Պորոշենկոյի հետ Լեհաստանից վերադառնալուց հետո, հայտնում է
«ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատասխանելով լրագրողների հարցին`արդյոք Սաակաշվիլին փորձել է կապի դուրս գալ Ուկրաինայի նախագահի հետ կամ կապվել է արդյոք նրա հետ Պորոշենկոն՝ նա հայտարարել է՝ «Ոչ»:
«Նա ինձ հետ ահա այսպես է խոսում: Ի՞նչ ՝ դա նախագահի կողմից իր ուժի արտահայտո՞ւմ է: Դա նրա թուլության արտահայտումն է, դա ցույց է տալիս, որ նա չգիտի՝ ինչ անել»,- ասել է Սաակաշվիլին լրագրողներին:
Շաբաթ Սաակաշվիլին հայտարարել է, որ զինված անձինք Կիևում առևանգել են իր անվտանգության նախկին ղեկավար Գեորգի Ռուբաշվիլիին, իսկ նրա աջակիցներից ևս երկու հոգի կապի դուրս չեն գալիս: Ավելի ուշ նա հայտնել է, որ նրանք ձերբակալվել են և արտահաքսվել Վրաստան: