Ռուսաստանում ինքնաձիգով երկու հոգու սպանած ադրբեջանցուն դատապարտել են 21 տարվա ազատազրկման

Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում Ադրբեջանի քաղաքացին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման՝ երկու անձի գնդակահարության համար, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Դեռևս անցյալ տարի ադրբեջանցին «Կալաշնիկով» ինքնաձիգով սպանել էր քաղաքում ոսկու գնմամբ զբաղվող մի կնոջ ու միջնորդ հանդիսացած տղամարդուն: Սպանությունը տեղի էր ունեցել Աստրախանի շուկայի մասնավոր հատվածում։ Հայտնի է, որ դատապարտյալն իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:
Մեկնաբանություններ