
Անցած կիրակի հոլիվուդյան գերաստղ Ջորջ Քլունին Լոս Անջելեսում ներկա է գտնվել իր նոր ֆիլմի՝ «Սուբուրբիկոն»-ի պրեմիերային, ինչի կապակցությամբ դերասանին ուղեկցել է իգական սեռի միանգամից 2 ներկայացուցիչ՝ կինն ու զոքանչը:
Ինչպես նշում է
The Daily Mail-ը, 56-ամյա Քլունին ունեցել է իրեն բնորոշ էլեգանտ տեսք, իսկ նրա 39-ամյա կինը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունին, ներկայացել է բաց ուսերով երեկոյան զգեստով: Ամալի մայրը՝ լիբանանցի Բարիա Ալամուդինը, ևս ներկայանալի տեսք է ունեցել կարմիր գորգին:
Նշենք, որ Քլունիի ֆիլմը պատմում է Սուբուրբիկոն փոքր քաղաքի մասին, որն առաջին հայացքից իդեալական վայր է թվում ընտանեկան երջանկության համար, բայց իրականում ստի, դավաճանության և բռնության բնակավայր է: Սյուժեի համաձայն՝ դեպքերը տեղի են ունենում 1959թ.:
Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջուլիանա Մուրը և Մեթ Դեյմոնը, որոնք ևս ներկա են եղել պրեմիերային:

http://video.dailymail.co.uk/preview/mol/2017/10/23/7551917520686529890/636x382_MP4_7551917520686529890.mp4