Ջանլուիջի Բուֆոնը՝ տարվա լավագույն դարպասապահ

Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է տարվա լավագույն դարպասապահ մրցանակին:   Նա առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կոստառիկացի Կեյլոր Նավասից և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի Մանուել Նոյերից:   Մրցանակը հանձնել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը:
Մեկնաբանություններ