Պուտինը ստորագրել է առաջին հրամանագիրը ՌԴ նոր քաղաքացիների՝ երդում տալու պարտավորության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է առաջին հրամանագիրը ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին, որը պարունակում է նոր քաղաքացիներից երդում ընդունելու պահանջ: Փաստաթուղթը հրապարակվել է Pravo.gov.ru կայքում: Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիներ կդառնա 62 մարդ, ինչպես նաև՝ նրանց երեխաները: Փաստաթղթում նշվում է, որ նրանք «ՌԴ քաղաքացիություն են ստանում ՌԴ քաղաքացու երդում տալուց հետո»: Այս պահանջը չի վերաբերում 18 տարին չլրացած երեխաներին. նրանք քաղաքացիություն կստանան ծնողների՝ երդում տալուց հետո
Մեկնաբանություններ