Չեչնիայում Ազգային գվարդիայի աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին

Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի (Ռոսգվարդիա) աշխատակիցը գնդակահարել է չորս գործընկերներին Չեչնիայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել ՝ Ռոսգվարդիայի՝ լրատվամիջոցների հետ փոխազդեցության դեպարտամենտը: Նախնական տվյալների համաձայն` տեղական ժամանակով ժամը 16:00-ին ավագ լեյտենանտը կրակ է բացել զորամասում: Նրան ոչնչացրել է հերթապահ ստորաբաժանումը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ միդաջեպի մասին անմիջապես տեղեկացվել է ռազմական դատախազությունը և ռազմաքննչական վարչությունը: Դեպքի վայր է ժամանել Ռոսգվարդիայի Կենտրոնական ապարատի սպաների խումբը, որի կազմի մեջ մտնում են անձնակազմի հետ աշխատելու մասնագետներ, ռազմական հոգեբաններ և այլք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.