Ողբերգական վթար Սևանում. ուղևորուհին մահացել է

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սևան քաղաքի Արա Գեղեցիկի փողոցում բախվել են «Մերսեդես Բենս» և «Վոլվո» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով վարորդները և «Մերսեդես Բենս»-ի ուղևորուհին՝ 1949 թ. ծնված Ամալյա Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.05-ին, Ամալյա Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.