Նորապատ գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին: Shamshyan.com-ի տեղեկություններով` երկհարականի շինությունն ամբողջովին մոխրակույտի է վերածվել։ Հավաքվածներն ասել են, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան։ Շենքում բնակվում է 14–ից ավելի ընտանիք։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.