Նիգերիա-Արգենտինա ընկերական հանդիպումը տեղի կունենա Կրասնոդարում

Արգենտինայի հավաքականը Նիգերիայի ընտրանու հետ նոյեմբերի 14-ին ընկերական խաղ կանցկացնի ռուսական Կրասնոդար քաղաքում, հայտնում է երկրի ֆուտբոլի Ասոցիացիայի պաշտոնական կայքը:   Հաղորդվում է նաև, որ նոյեմբերի 11-ին Արգենտինայի հավաքականը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կխաղա Ռուսաստանի հետ:   Երկար ուղևորություններից խուսափելու համար կողմերը համաձայնության են եկել Նիգերիայի հետ ընկերական հանդիպումը ևս Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ:   Հիշեցնենք` Արգենտինայի հավաքականը կմասնակցի Աշխարհի 2018 թվականի առաջնությանը Ռուսաստանում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.