Մոսկվայում գնդակոծվել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի տունը

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի բնակարանը, որը գտնվում է Մոսկվայի արևմտյան մասում, գնդակոծվել է պնևմատիկ զենքով: Այս մասին Life.ru-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը հետաքննում է Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական ապարատը: Նախնական տվյալների համաձայն` կրակ են բացել անչափահաս խուլիգանները: Մետաղե գնդիկները վնասել են ոչ միայն Ռոգոզինի, այլ նաև նրա հարևանների բնակարանի պատուհանները: Նշվում է, որ ներկա պահին ձերբակալվածներ չկան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.