Մեծ Բրիտանիան խնդրել է ՄԱԿ-ին վերացնել «հղի կին» տերմինը՝ տրանսգենդերների իրավունքները պաշտպանելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով փոխարինել «հղի կին» եզրույթը «հղի մարդ» եզրի՝ տրանսգենդերների իրավունքները պաշտպանելու համար: Այդ մասին հայտնում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ում աղբյուրի: Փոփոխությունները պետք է կատարվեն 1976 թվականին Մեծ Բրիտանիայի կողմից ստորագրված ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում: Փաստաթղթում նշվում է, որ «հղի կինը» պետք է հատուկ պաշտպանության տակ լինի, այդ թվում նաև նրան չի կարելի ենթարկել մահապատժի: Մեծ Բրիտանիան հանդես է գալիս այդ տերմինի դեմ, քանի որ այն «բացառում է տրանսգենդերներին, որոնք նույնպես կարող են հղիանալ», նշում է լրատվամիջոցը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.