Մահացել է Marilyn Manson խմբի համահիմնադիրներից մեկը

49 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Marilyn Manson խմբի համահիմադիրներից մեկը՝ Սքոթ Միթչել Պուտեսկին։ Այս մասին Jack Off Jill խմբի անդամները գրել են Twitter-ում: Երաժիշտ Մերիլին Մենսոնն արձագանքել է նորությանը: «Մենք Սքոթ Պուտեսկիի հետ հիանալի երաժշտություն ենք արել: Համագործակցության տարիների ընթացքում մեզ մոտ տարաձայնություններ են ծագել, սակայն ես ընդմիշտ կհիշեմ լավ ժամանակները», - գրել է նա Instagram-ում: Մենսոնը նաև խնդրել է լսել Man That You Fear երգը՝ հանգուցյալի հիշատակին: «Սա մեր սիրելի երգն է եղել», - պարզաբանել է նա: Հայտնի է, որ 1980-ականների վերջին Պուտեսկին և Մենսոնը հիմանդրել են Marilyn Manson & The Spooky Kids խումբը, և շուտով անվանումը կրճատվել է մինչև Marilyn Manson. Խմբում կիթառ նվագող Պուտեսկին լքել է այն 1996 թվականին: https://youtu.be/Rthl_O4_G2o
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.