Մահացել է AC/DC խմբի պրոդյուսեր Ջորջ Յանգը

Յոթանասուն տարեկանում կյանքից հեռացել է ավստրալացի ռոք երաժիշտ, The Easybeats խմբի նախկին անդամ և AC/DC խմբի համապրոդյուսեր Ջորջ Յանգը: Այդ մասին ասված է խմբի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում: Խմբի անդամները նշել են, որ «չէին կարող երազել անգամ ունենալ ավելի հավատարիմ և պրոֆեսիոնալ երաժիշտ, երգերի հեղինակ, պրոդյուսեր և խորհրդատու»: «Առանց նրա օգնության և առաջնորդության՝ AC/DC-ն չէր լինի»,- ասված է հաղորդագրությունում: «Այն ամենի համար, ինչ նա արել ու տվել է մեզ իր կյանքի ընթացքում, մենք միշտ նրան երախտագիտությամբ կհիշենք ու կպահպանենք նրա մասին հուշերը մեր սրտերում»,- ասված է խմբի հաղորդագրությունում: Ջորջ Յանգի մահվան պատճառը չի հաղորդվում: Յանգը 1965 թվականին Ավստրալիայում երաժիշտ Հարի Վանդայի հետ հիմնադրել է The Easybeats խումբը, որը գոյություն է ունեցել մինչև 1969 թվականը: 1973 թվականին Ջորջի կրտսեր եղբայրները՝ Մալքոլմը և Էնգուսը, հիմնել են AC/DC խումբը: Յանգը երկար ժամանակ եղել է խմբի պրոդյուսերը, հանդես է եկել որպես մի քանի երգերի հեղինակ և որոշ ժամանակ անգամ որպես խմբի բաս-կիթառահար:       Картинки по запросу Джордж Янг
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.