Բաժին : Տեսանյութեր
Մակրոնի շունը միզել է Ելիսեյան պալատի բուխարու մեջ նախարարների կաբինետի հանդիպման ժամանակ (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շունը միզել է Ելիսեյան պալատի ոսկեզօծ բուխարու մեջ նախարարների կաբինետի հանդիպման ժամանակ, որին նաև լրագրողներ են ներկա եղել:
«Իսկ ես մտածում էի՝ սա ի՞նչ ձայն է», - հետ է նայել և ծիծաղելով ասել այդ պահին ելույթ ունեցող Բրյուն Պուարսոնը՝ Բնապահպանության և սոցիալական զարգացման նախարարի քարտուղարը:
«Եվ հաճա՞խ է նման բան լինում», - նույնպես ծիծաղելով հարցրել է հանդիպման մեկ այլ մասնակից:
«Ոչ: Նրան հրահրել է ձեր հայտնվելը», - ասել է Մակրոնը:
Kp.ru-ի հաղորդմամբ՝ Մակրոնը շանը վերցրել է անցած ամառ կենդանիների օթևանից: