
Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը կզրկվի իր իշխանությունից՝ շրջանի նկատմամբ Իսպանիայի կառավարության իշխանության վերականգնումից հետո, հայտնում է La Vanguardian-ն:
Նրա խոսքով՝ երբ Իսպանիայի սենատը հավանության արժանացնի ինքնավար Կատալոնիայում կենտրոնական կառավարում սահմանելու մասին 155-րդ հոդվածը, Պուչդեմոնը կզրկվի իր իշխանությունից և կդադարի աշխատավարձ ստանալ:
Նա պարզաբանել է, որ Մադրիդը կարող է դրանից հետո Կատալոնիայում նշանակել իր ժամանակավոր ներկայացուցչին:
Սպասվում է, որ Կատալոնիայի նկատմամբ միջոցները կարող են ընդունվել ուրբաթ՝ հոկտեբեմրի 27-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է ինքնավար շրջանի անկախությունը հռչակել հոկտեմբերի 23-ին: Այսպիսով, եթե Կատալոնիան անկախություն հռչակի հոկտեմբերի 23-ին, ապա առաջ կանցնի Իսպանիայի սենատից, որը հոկտեմբերի 27-ին պետք է քննարկի Կատալոնիայի ինքնավարությունը կասեցնելու հարցը: