Կինս ինձնից երեխա էր պահանջում. Արմեն Ջիգարխանյանը՝ երիտասարդ կնոջից բաժանվելու ևս մի պատճառի մասին (տեսանյութ)

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծագած սկանդալը շարունակում է մնալ ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեկ 82-ամյա դերասանը խոսել է իրենից 44 տարով փոքր կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու բազմաթիվ խնդիրներից ևս մեկի մասին: Ինչպես նշում է ntv.ru-ն, նյութական հարցերից զատ՝ ամուսինները վիճել են ևս մի թեմայի շուրջ. Վիտալինան երազում էր մայր դառնալ ու տարեց դերասանից երեխա ունենալ: Մինչդեռ Ջիգարխանյանը կտրուկ դեմ էր դրան ու այդ մասին բազմիցս ասել է կնոջը: «Նա ինձնից երեխա էր ուզում: Բայց ես ինչպե՞ս կարող էի նման քայլի գնալ: Միայն արկածախնդիր մարդը կհամաձայնի 80 տարեկանում երեխա ունենալ»,-ասել է Ջիգարխանյանը НТВ-ին տված հարցազրույցում: Դերասանի խոսքով՝ նա պատրաստ չէր նման պատասխանատվություն ստանձնել ու հայրանալ՝ հստակ գիտակցելով, որ չի տեսնի նույնիսկ, թե ինչպես է փոքրիկ ժառանգն առաջին դասարան գնում: Հայտնի է, որ դերասանի միակ ժառանգը՝ Ելենա Ջիգարխանյանը, մահացել է 1987թ.՝ 23 տարեկանում: Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն ավելի վաղ հայտնել էր ամուսնալուծվելու հստակ որոշման մասին: Նա կնոջը գող ու ստոր մարդ էր անվանել՝ պնդելով, որ երիտասարդ շիկահերը յուրացրել է իր ունեցվածքը՝ այդ թվում նաև բնակարանները: Սիրված դերասանի խոսքով՝ կինն ուղակի «հրեշ է», որին ինքը կփորձի մոռանալ: Այժմ Ջիգարխանյանը գտնվում է հիվանդանոցում: Նա հոսպիտալացվել էր կնոջ հետ վիճաբանության հետևանքով առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարցազրույցներից մեկում հույս է հայտնել, որ դեռևս կարող է հարթել ամեն ինչ ու վերադարձնել ամուսնուն: Կնոջ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր են Ջիգարխանյանի ընկերները, որոնք ամուսնուն իր դեմ են տրամադրում: http://media.ntv.ru/vod//news/2017/20171021/DAVIDOVA_LOGO.mp4?ts=1508837423&md5=7dbG2oQich5eOHPUfIIOzg
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.