Լինեկեր. Քե՞յնը. բարեբախտաբար Զիդանի համար աշխարհի լավագույն հարձակվողը Բենզեման է

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը դարձյալ հեգնական խոսքեր է հնչեցրել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հասցեին:   Լինեկերը նաև հիշատակել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որը դժգոհ էր մնացել Լինեկերի` Բենզեմայի հասցեին հնչեցրած վերջին խոսքերից:   «Հարի Քեյնը նորից գոլ խփեց: Բարեբախտաբար, Զիդանը Բենզեմային է համարում աշխարհի լավագույն հարձակվողը: Այնպես որ նրանք չեն հետաքրքրվի Քեյնի ծառայություններով»,- գրել է Լինեկերը «Թվիթերի» իր միկրոբլոգում:   Հիշեցնենք` ավելի վաղ Լինեկերը Բենզեմային անվանել էր գերագնահատված ֆուտբոլիստ:   Հարի Քեյնը դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղում (4:1):
Մեկնաբանություններ