
Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հոկտեմբերի 25-ին կայցելի Թուրքիա Իրաքի Քուրդիստանի կառավարության դեմ համատեղ քայլերը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրները։
Երկու վարչապետները կքննարկեն նաեւ տարածքային անվտանգության, կայունության եւ խաղաղության հարցերը։
Թուրքիան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ փակում է իր օդային տարածքը Իրաքի Քուդրիստանի համար եւ քայլեր է ձեռնարկելու հիմնական սահմանային անցակետերի վերահսկողությունը Իրաքի կենտրոնական կառավարությանը հանձնելու համար։