
Իտալական Ապուլիա նահանգի Կանդելա փոքրիկ քաղաքի քաղաքապետ Նիկոլա Գատան հայտարարել է, որ պատրաստ է 800-2.000 եվրո վճարել նրանց, ովքեր կտեղափոխվեն իրենց մոտ ու այնտեղ բնակություն կհաստատեն:
Ինչպես նշում է
italia-com.ru կայքը, այս կերպ պաշտոնյան ցանկանում է վերջ տալ քաղաքի բնակչության կրճատմանը, ինչը զգալի վնաս է հասցրել Կանդելային: Գետայի խոսքով՝ իր նպատակն է քաղաքի բնակչության թիվը հասցնել 8.000-ի, ինչպես որ անցած դարի 90-ական թվականներին էր:
CNN-ին տված հարցազրույցում Գետան պատմել է, որ տասնամյակներ առաջ, երբ Կանդելայում 8.000 մարդ էր ապրում, քաղաքն անվանում էին «փոքրիկ Նեապոլ»: Այն ժամանակ Կանդելայի աղմկոտ փողոցները լեփ-լեցուն էին վաճառականներով ու զբոսաշրջիկներով:
Միչդեռ այսօր իտալական քաղաքի բնակչության թվաքանակը հասել է 2.700-ի. մարդկանց մեծ մասը տարեցներ են:
Քաղաքապետի օգնականը մանրամասնել է, որ իրենք բոնուսները կտրամադրեն միայն այն բնակիչներին, որոնք կգրանցվեն Կանդելայում, տուն կվարձակալեն ու ամսական 7.500 եվրոյից ոչ պակաս աշխատավարձ կստանան:
Հայտնի է, որ Կանդելա տեղափոխված միայնակ մարդիկ կստանան 800, երիտասարդ զույգերը՝ 1.200, երեխաներով ընտանիքները՝ 1.500-1.800, իսկ 4 և ավելի անդամ ունեցող ընտանիքները՝ 2.000 եվրո: Բացի այդ, նրանք կազատվեն հարկերի վճարումից: