Իտալացի մարզիկը կարողացել է հաղթել Վենետիկի վազքի մարաթոնում՝ մրցակիցների մոլորվելու շնորհիվ (տեսանյութ)

Իտալացի մարզիկը կարողացել է հաղթել Վենետիկի վազքի մարաթոնում՝ օգտվելով մրցակիցների սխալից, այս մասին տեղեկանում ենք Թեթև աթլետիկային ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքից: Բանն այն է, որ մարաթոնի 7 առաջատար մարզիկները շփոթվել են ու սխալ շրջադարձ կատարել իրենց ճանապարհ ցույց տվող մոտոցիկլի հետևից, ինչից հետո ստիպված են եղել մեկ րոպե ծախսել ճիշտ դիրքին վերադառնալու համար: Հենց դրա շնորհիվ էլ իտալացի մարզիկ Էյոբ Ֆանիելը 2 ժամ 12 րոպե 16 վայրկյան ցուցանիշով կարողացել է հաղթանակ տանել: Էրիթրեական ծագմամբ մարզիկն առաջին իտալացին է, որը 1995թ.-ից ի վեր կարողացել է հաղթել վենետիկյան մարաթոնում: Մարաթոնն անցկացվում է ամեն տարի և հիմնվել է 1986թ.-ին:
Մեկնաբանություններ