Իսրայելցի իրավապահները սխալ են թարգմանել պաղեստինցու «Բարի լույս» գրառումն ու ձերբակալել նրան

Իսրայելցի իրավապահները ձերբակալել են պաղեստինցու, որի համացանցային «Բարի լույս» գրառումը սխալմամբ թարգմանել են որպես «Հարձակվեք նրանց վրա», այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ «Հաարեց»-ին հղումով։ Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերից մեկում աշխատող պաղեստինցի տղամարդը սոցցանցերից մեկի իր էջում բուլդոզերի դիմաց կանգնած լուսանկար է հրապարակել ու հավելյալ գրառմամբ բարի լույս մաղթել իր ընկերներին: Համակարգչային ծրագրի միջոցով տղամարդու գրառումը թարգմանած իսրայելցի իրավապահները սխալ են հասկացել դա և ձերբակալել տղամարդուն: Նրանց կասկածներին նպաստել է նաև հենց բուլդոզերի պատկերը. շինարարական այս մեքենան բազմիցս օգտագործվել է տարբեր ահաբեկչական ակտերի ժամանակ: Ձերբակալությունից հետո, սակայն, իրավապահները հասկացել են իրենց սխալը և բաց թողել պաղեստինցուն: Հայտնվելով ազատության մեջ՝ տղամարդը շտապել է ջնջել իր խնդրահարույց գրառումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.