Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 27-ին նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ: Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 25.60C (1992 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.80C (1977 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.70C
Մեկնաբանություններ