Թրամփի և Պուտինի հանդիպումը Վիետնամում անցկացվելիք ԱԽՏԽ գագաթնաժողովի ժամանակ չի բացառվում. Սպիտակ տան աշխատակից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը նոյեմբերին Վիետնամում կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում չի բացառվում: Այս մասին լրագրողների համար անցկացվող հատուկ բրիֆինգի ժամանակ հայտնել է Սպիտակ տան ապարատի աշխատակիցը: «Մենք կարող ենք երկկողմանի հանդիպումներ հաստատել առաջնորդների հետ, որոնք նոյեմբերին գագաթնաժողովներ են անցկացնում Ասիայում: Դեռ պատրաստ չենք հայտարարել այլ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումների մանրամասների մասին, որոնցում կմասնակցի Թրամփը», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, արդյոք ներկա պահին Թրամփի և Պուտինի՝ Դանանգ քաղաքում կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում հանդիպման պլաններ կան: Այն հարցին, արդյոք Թրամփը պատրաստ է մասնակցել լրացուցիչ երկկողմանի հանդիպումներին, պաշտոնյան ասել է, որ սա պոտենցիալ կերպով հնարավոր է: «Սակայն ոչ մի բան չկա, ինչ մենք պատրաստ ենք հստակ կերպով ասել կամ հայտարարել», - ասել է բրիֆինգի վարողը: Պլանավորվում է, որ նոյեմբերի 3-14-ը Թրամփն ասիական շրջագայություն կիրականացնի, որի ընթացքում կայցելի Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ և Ֆիլիպիններ:
Մեկնաբանություններ