Զիդան. Ռոնալդուն իր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Էյբարի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:   «Լավ խաղացինք պաշտպանությունում: Արդյունքից գոհ եմ, սակայն կարող էինք ավելի լավ խաղալ: Մի քանի փոփոխություններ էինք կատարել կազմում: Պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ միշտ իդեալական հանդիպումներ չենք կարող անցկացնել:   Ի սկզբանե որոշել էինք, որ Բենզեման խաղը պետք է սկսի պահեստայինների նստարանից: Ցանկանում էինք նրան հանգստի հնարավորություն տալ:   Ռոնալդուն իր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Նա կարևոր պահերին իրեն հիանալի է դրսևորում: Բոլոր մրցանակները, որ նա ստացել է և դեռ պետք է ստանա, արդարացիորեն են տրվել նրան: Ռոնալդուն միշտ ձգտում է լինել լավագույնը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:
Մեկնաբանություններ