Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, տարեց բնակիչը պատշգամբում անօգնական ընկած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պատշգամբի հատակին հայտնաբերվել է 1932 թ. ծնված Ե. Մ.-ի դին:
Մեկնաբանություններ