Դրաքսլերը կարող է տեղափոխվել Լիվերպուլ

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ըստ «Sky Sports»-ի՝ գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործողություններին հետևում է անձամբ Յուրգեն Կլոպը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դրաքսլերի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիան»:
Մեկնաբանություններ