
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Գյուլբուդաղյանցն այս օրերին վերապատրաստվում է Ֆրանսիական «Նիս» և իտալական «Ռոմա» թիմերում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մասնագետը ծանոթանում է տեղի թիմերի ենթակառուցվածքին, մարզումների ընթացքին, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին։
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի Արմեն Գյուլբուդաղյանցի վերադառնալուն պես։